Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հայ-ռուսական բարեկամության նոր պոռթկում

Հայ-ռուսական բարեկամության նոր պոռթկում
01.09.2016 | 20:12

ՌԴ իշխանությունները արտաքսել են ՀՀ քաղաքացի, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին՝ թույլ չտալով դուրս գալ Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանի տարածքից: Օգոստոսի 30-ին, առավոտյան ժամը 8-ին նա վայրէջք է կատարել «Շերեմետևոյում», հոր՝ Մոսկվայում գտնվող շիրմին այցելելու նպատակով: Ռուս սահմանապահները նրան տեղեկացրել են, որ իր մուտքը ՌԴ արգելված է մինչև 2030-ը:

Հիմքը՝ ՌԴ «Ելքի և մուտքի կարգի վերաբերյալ» օրենքն է, որը թվարկում է օտարերկրացիների՝ քրեական և այլ կարգի խախտումներ պարունակող գործողությունները: «Այդ ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, վերջին 20 տարում ես Ռուսաստանում որևէ գործունեություն չեմ ծավալել»՝ ասել է Ստեփան Գրիգորյանը, ընդգծելով՝ իր դեպքում էական է օրենքի այն կետը, որը վերաբերում է Ռուսաստանում անցանկալի համարվող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող քաղաքացիների արտաքսմանը: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ ղեկավարած՝ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» կենտրոնն ակտիվորեն համագործակցում է եվրոպական հասարակական կազմակերպությունների, կենտրոնների, ժողովրդավարական հիմնադրամների հետ: Ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ուներ: Հայտնի է, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում նույնպես ճնշել քաղաքացիական հասարակության անկախ ինստիտուտների գործունեությունը»,- նշել է Ստեփան Գրիգորյանը՝ շեշտելով, որ «Շերեմետևո» օդակայանում վերցրել են անձնագիրն ու զրկել իրեն ազատ տեղաշարժի հնարավորությունից:

Ստեփան Գրիգորյանը դիմել է Հայաստանի արտգործնախարարությանը՝ իր իրավունքները պաշտպանելու պահանջով: Ինչի՞ կհասնի նախարարությունը, ցույց կտա ժամանակը: Հազիվ թե սա պատահականություն կամ թյուրիմացություն է: Ստեփան Գրիգորյանը ՀՀ շարքային քաղաքացի չէ, նա Գերագույն խորհրդի պատգամավոր է, 1995-2000-ին աշխատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում դիվանագիտական բարձր պաշտոն է ունեցել և եղել է ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում, ԱԳ նախարարի խորհրդական:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչով էլ ՌԴ-ն բացատրի Ստեփան Գրիգորյանին «Շերեմետևոյից» արտաքսելու փաստը և ինչ հիմնավորումներ էլ տրվեն, ակնհայտ է, որ ռուս-հայկական ռազմավարական համագործակցության ու դարավոր բարեկամության նոր պոռթկումը պատասխանն է Հայաստանի «Զվարթնոց» օդակայանում ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալության: ՌԴ քաղաքացուն որոնում էր Ինտերպոլը՝ փողերի լվացման ու ապօրինի զենքի վաճառքի մեղադրանքով, իսկ ՀՀ քաղաքացին ղեկավարում է գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն: Շատ համարժեք գործողություններ են՝ ըստ ՌԴ օրենքների ու այդ օրենքները կատարողների:

Դիտվել է՝ 1842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ